• Բարի գալուստ Dolma ռեստորան
098-018-018
098-018-011
Տիգրան Պետրոսյան 23/2
Դավթաշեն, Երևան

Ռեստորանի ընտրության հարցը

Հկտ 28, 2021 Ռեստորան

Շատերի համար ռեստորանի ընտրությունը բավականին բարդ և կարևոր հարց է։ Չէ՞ որ այնտեղ նրանք նշում են իրենց կյանքի կարևորագույն առիթները։ Նրանք չեն գնում առաջին պատահած ռեստորանը և ընտրություն կատարելիս հաշվի են առնում ընկերների կարծիքը, տեղանքը և մի շարք այլ հանգամանքներ, որոնցից են՝

Ինտերիերը — Հաճախորդները ուշադրություն են դարձնում դիզայնին։ Որոշների համար կարևոր է, որ տարածքը լինի ժամանակակից և հագեցած լինի նորաոճ կահույքով։ Դա նրանց համար առաջնային է։ Իսկ որոշները նախընտրում են ընտանեկան հանգիստ և հարմարավետ միջավայր,առանց ճոխությունների և ավելորդությունների։

Խոհանոցը- Երևի թե ամենակարևոր հարցերից մեկն է։ Նախընտրությունները կարող են շատ տարբեր լինել կախված հաճախորդների տեսակներից։ Շատերը նախընտրում են հայկական խոհանոց, իսկ որոշները անընդհատ ուզում են փորձել նոր և թրենդային ուտեստներ։ Այնուամենայնիվ, եթե ռեստորանում լինի ոչ թե մեկ, այլ մի քանի խոհանոցների ուտեստներ, հավանականությունը ավելի մեծ է, որ կընտրեն հենց Ձեր ռեստորանը, քանի որ այդ դեպքում բոլոր հյուրերը կկարողանան ընտրել իրենց ճաշակին համապատասխան տարբերակներ։ Հիմա բավականին տարածված են ռեստորանները, որտեղ խոհանոցի հատվածը տեսանելի է հյուրերի համար և նրանք կարողանում են հետևել ուտեստների պատրաստման ընթացքին։ Դա վստահություն է ներշնչում։

Գինը- Ցածր գների դեպքում հաճախորդները կկասկածեն ուտելիքների որակի և համային հատկանիշների վրա և շատ դեպքերում դա կվանի նրանց։ Բարձր գները նույնպես կարող են վախեցնել շատերին և ետ պահել ռեստորան այցելելուց։ Այդ պատճառով գները պետք է լինեն արդարեցված՝ ոչ շատ մատչելի, ոչ էլ չափից դուրս թանկ։

Երաժշտություն- Կա հաճախորդների տեսակ, որոնց ռեստորան այցելելու հիմնական նպատակը երեկոյան կենդանի երաժշտություն լսելն է և ծանր աշխատանքային օրվանից հետո լիցքաթափվելը։ Նրանք հաշվի են առնում, թե ինչ երաժիշտներ են հանդես գալու և երաժշտության ժանրը, իսկ մատուցվող ուտեստները նրանց համար երկրորդական են։

Ռեստորանի գտնվելու տարածքը և պատուհանից բացվող տեսարանը- Պետք չէ անտեսել այս կետը։ Լավ ռեստորանները տեղակայված են լինում մարդաշատ վայրերում, այնտեղ որտեղ շատ են գրասենյակները և աշխատավայրերը, որպեսզի հասանելի լինեն որքան հնարավոր է շատ մարդկանց։ Պատուհանից բացվող տեսարանը նույնպես շատ կարևոր է։ Կան մարդիկ, որոնք միայն գեղեցիկ տեսարանը վայելելու համար պատրաստ են ժամերով լինել նույն վայրում։

Այս բոլոր կետերին ուշադրություն դարձնելու դեպքում Ձեր ռեստորանը չի ունենա հաճախորդների պակաս և կունենա մրցակիցների նկատմամբ շատ առավելություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով