• Բարի գալուստ Dolma ռեստորան
098-018-018
098-018-011
Տիգրան Պետրոսյան 23/2
Դավթաշեն, Երևան

Ռեստորանային բիզնեսի թոփ թրենդները 2021-ում

Հկտ 29, 2021 Ռեստորան

Ռեստորանային թրենդները արագ են փոփոխվում. դա մասնավորապես կապված է կարանտինային պայմանների հետ։ Եթե նախկինում ռեստորանից առաքումն այդքան տարածված չէր, ապա այսօր շահույթի մեծ մասն ապահովում են առաքումները։ 

Ի՞նչ է լինելու ռեստորանային բիզնեսի հետ այս տարի։

Կարանտինի հետևանքով սրճարանները և ռեստորանները դատարկվում են. մարդիկ ստիպված են տանը մնալ։ Ռեստորանային բիզնեսի նոր տենդենցները օգնում են վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը։ Այն հաստատությունները, որոնք չեն դիմակայում փոփոխություններին, շուտով փակվում են։ Իսկ դեռ գործող հաստատությունների եկամուտը զգալիորեն նվազում է։

Իսկ հիմա արդիական թրենդների մասին

Առաքում 

Ինչպես նշեցինք` կարանտինային պայմաններն այս կետն ամենակարևորն են դարձրել։ Ուեստների առաքման և օնլայն պատվերների ընդունման մշակույթը շատ արագ է զարգանում, հատկապես երբ ընկերությունների աշխատանքը սահմանափակվում է միայն դրանով։

Աճում է նաև «վիրտուալ ռեստորանների» պահանջարկը, որոնք չեն ընդունում օֆֆլայն հյուրեր և ծավալում են իրենց գործունեությունը բացառապես առաքման համար։ 

Առաքման տենդենցները

Համաձայն ResearchAndMarkets-ի վերջին հետազոտության` 2018 թվականին համաշխարհային շուկայի ուտեստների առաքման ընդհանուր մասը կազմել է 84,6 մլրդ ԱՄԴ։ Ըստ վերլուծաբանների կանխատեսումների առաջիկայում ևս սպասվում է ակտիվ աճ, միջինում` 9,8%-ով մինչև 2026 թվականը։  

Առողջ սնունդ 

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են առողջ սնվել, բայց չեն ցանկանում երկար սպասել, բացվում են fast-casual ռեստորաններ։ Այսպիսի հաստատություններում մարդիկ ստանում են թանկարժեք ռեստորանների որակին գրեթե համարժեք որակ ունեցող սնունդ և ոչ շատ թանկ։

Ավտոմատիզացում և դիջիթալացում

Համընդհանուր սննդի շուկայում մասնագետների քանակը դարձել է լուրջ խնդիր։ Ավտոմատիզացիան թույլ է տալիս ավելի արագ և քիչ ծախսերով սնունդ պատրաստել. ինքնասպասարկումը գնալով ավելի արդիական է դառնում։ 

QR կոդեր

Ռեստորանները գնալով ավելի շատ են հրաժարվում թղթե մենյուներից և անցում կատարում QR կոդով աշխատող մենյուների։ Լրացուցիչ սպասարկման կարիք չի առաջանում։ Ամրացրեք պարզապես QR-ը սեղանին և հաճախորդը պատվեր կկատարի  կոդը սկանավորելով։ Մենյուից բացի կարելի կցել նաև հեռախոսով վճարման համակարգ, հավելյալ տեղեկություններ և այլն։ 

Ընտրեք նեղ սեգմենտ

Որքան նեղ և մասնագիտացված է ձեր ռեստորանը, այդքան հավանականությունը մեծ է, որ հաճախորդը նախընտրությունը կտա հենց ձեզ, որովհետև դուք իրոք լավ եք պատրաստում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով