Մեր մասին

Նախապես ամրագրեք, համեցեք, վայելեք:

Dolma համեղ խոհանոցով, երևանյան ջերմ կոլորիտով, մեղմ գույներով, փայտե տարրերով ստեղծված հանգիստ միջավայր, ուր կարող եք վայելել ընտանեկան ու ընկերական հանդիպումներն՝ առատ և հարմարավետ սեղանի շուրջ:
Dolma-ի հյուրընկալ դռները բաց են մի քանի տարի շարունակ. բոլորի համար՝ այդ թվում նաև ամենաքմահաճ հաճախորդների առջև:
Ջերմ ու բարի մթնոլորտը համադրվում է համեղ կոնտինենտալ խոհանոցով, որն էլ մշտապես համալրվում է տարբեր ազգային ճաշատեսակներով և խորտիկներով:

Ռեստորան Dolma

Բարի գալուստ Dolma ռեստորան։ Սա ամենահարմարավետ վայրն է օրը ավելի ջերմ ու հաճելի դարձնելու համար։

Հայաստանում դոլմայի պատրաստումը մի ամբողջ արարողակարգ է: Վաղուց ի վեր հռչակավոր էին այն տանտիրուհիները, ովքեր կարողանում էին արագ մի կաթսա դոլմա փաթաթել: Ընդ որում դա այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ խճողակը խաղողի նուրբ տերևների մեջ տեղավորելը հմտություն է պահանջում, որ եփման ընթացքում տերևները չվնասվեն և խճողակը դուրս չթափվի արգանակի մեջ: Բայց «կանաչ փողիկը» շատ ձիգ էլ չի կարելի փաթաթել, որ դրա պարունակությունը կարողանա շնչել: Հատկապես հարգանք էին վայելում այն վարպետ-տանտիրուհիները, որոնց փաթաթած տոլմաները նույն չափի էին ձեռքի ճկույթից ոչ հաստ:

Յուրահատուկ ուտեստների շարքից է տոլման, որը մեզ մոտ ներկայացված է ավելի քան 10 տեսակով: Հանդիսանալով հայկական խոհանոցի ազգային տարր՝ տոլման մշտապես եղել և մնում է ինչպես մեր, անպես էլ օտարերկրացիների սիրելի ճաշատեսակներից մեկը:
Բոլորիս քաջ հայտնի հայկական տոլման այսօր ներկայացնում ենք առավել նորացված տարբերակով: Այցելելով Dolma չմոռանաք համտեսել նաև ֆիրմային այլ ուտեստներ, քանի որ նրանք ևս յուրահատուկ են իրենց տեսակի մեջ։

ՄԵր թիմը

Թիմը հաջողակ աշխատանքի հիմնքն է` գործունեության յուրաքանչյուր ոլորտում: Dolma-ն կարողացել է ձևավորել թիմ, որը կարողանում է ապահովել աշխատանքային բարձր մակարդակ և ստեղծել հաճախորդների համար հարմարավետ միջավայր։

Հասմիկ Հովհաննիսյան

Շեֆ-խոհարար

Ալեքս Խաչատրյան

Բարմեն

Մկրտչյան Վարդուհի

Հյուրընկալ

Մեր դռները միշտ բաց են Ձեր, Ձեր ընտանիքի և մտերիմների համար:

Անզուգական ու համեղ հայկական խոհանոցն այստեղ ներկայացված է ըստ արժանվույն։ Dolma պետք է գալ ուտելու մեծ ցանկությամբ. այստեղ ամեն ինչ մշտապես թարմ է ու համեղ։