Երջանկությունն ուտելիքի մեջ է

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ Ամանորը համարվում է հրաշքների տոն: Համաձայնվեք, որ այդ օրը ոչ թե հրաշքներ կատարվելու օր է, այլ ուղղակի հրաշքների սպասման օր: Հենց այդ սպասումը մեզ երջանիկ է դարձնում: -Ինչպե՞ս: -Ամեն ինչ շատ պարզ է: Ինչ-որ հաճելի երևույթի սպասելը մեր օրգանիզմին «ստիպում է» արտադրել հորմոններ, օրինակ՝ դոֆամին, սերոտոնին: Սրանք հորմոններ են, որոնք մեր մեջ արթնացնում են հաճույքի, երջանկության, ուրախության զգացումը:

Ամանորյա սեղանը ևս դառնում է այս պրոցեսի մասնակիցը: Չե՞ք հավատում: Պարզվում է, որ միայն օրգանիզմում արտադրված հորմոնները բավարար չեն երջանկության զգացողության լիարժեք ապահովման համար: Այստեղ են ասել. «Երջանկությունը ուտելիքի մեջ է»: 
Ածխաջրեր, վիտամիններ, սպիտակուցներ, ամինաթթուներ… Այս անվերջանալի շարքն օրգանիզմին մատակարարելու լավագույն տարբերակը համեղ սննդի օգտագործումն է: Հենց այս շարքն է, որ ապահովում է հորմոնների առաջացման կայուն գործընթացը:

Dolma-ն պատրաստել է ուտելիքներով հարուստ շարք՝ հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են երջանիկ լինել:  
Գնացինք ` 

1. Ձուկ — օգտակար մթերք՝ հարուստ վիտամիններով: Պարունակում է D և B6 վիտամին: Այս ճոխ բաղադրությամբ էլ ապահովում է բարձր իմունիտետի + բարձր տրամադրության առկայություն:  

2. Շոկոլադ — այժմ ձեր աչքերը փայլում են, քանի որ շոկոլադի սիրահարների թիվը, գրեթե, հավասար է աշխարհում բնակվող մարդկանց թվին: Այն արթուն է պահում օրգանիզմը, իսկ առույգ լինելը երջանկության զգացում է առաջացնում: 

3. Գունավոր մրգեր և բանջարեղեններ — դդում, նարինջ, մանդարին, բուլղարական տաքդեղ, գազար, բազուկ: Այս գույնզգույն շարքում ռեկորդային քանակի վիտամիններ կան:  
-Դե, սերոտոնին էլ ի՞նչ է պետք արտադրվելու համար:  
-Իհարկե, լիքը-լիքը վիտամին:  

4. Պանիր — A և E վիտամինները պանրի պարունակության անգին մասն են կազմում: Դրանք նպաստում են տրիպտոֆանի արտադրմանը, որը նվազեցնում է սթրեսն ու զայրույթը:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անքնությամբ տառապող երիտասարդներին խորհուրդ է տրվում քնելուց առաջ փոքրիկ կտոր պանիր ուտել՝ հանգիստ և խորը քնի համար: Բայց, խնդրում ենք՝ չմոռանալ կալորիաների մասին:  

5. Բանան — հրապարակ են դուրս գալիս ալկալոիդները որոնք ուրախության մեծ զգացում են առաջացնում: Այստեղ է նաև B6 վիտամինը, որի մասին դուք արդեն գիտեք:  

6. Հավկիթ — անփոխարինելի ճարպաթթուներ, A, E, D, B վիտամիններ, տրիպտոֆան: Այնքան ճոխ է, որ ուզում եմ արագ գրել, վերջացնել ու վազել մեր խոհարարի՝ Հասմիկի մոտ, սիրտս հավկիթ ուզեց: 

7. Ըկույզ — մենք ասենք ընկույզ, դուք պատկերացրեք չարազ: Չարազը հանգստացնող, սթրեսսի հորմոնը պակասեցնող լավագույն միջոցն է: Չեք ուզում ադրենալին՝ չարազ կերեք: ⠀

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրա փոխարեն Dolma-ն հանդես կգա Ամանորյա ճառով: Ուշադրություն Զարդարեք Ձեր սեղանը ճոխ հ̶ո̶ր̶մ̶ո̶ն̶ն̶ե̶ր̶ո̶վ̶ ուտելիքներով, լցրեք բաժակները մտքում կրկնեք Ձեր բոլոր երազանքները և սպասեք հրաշքի, այնքան շատ սպասեք, որ արտադրված հորմոնները բավարարեն մինչև մյուս հրաշքների տոնի այցը:  
Ձեզ ուրախ տոներ:  

Սիրով՝ Dolma։ 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով